Տեղի ունեցավ «Աղբից դեպի թափոն» համայնքային ֆորումը։ Սևան քաղաքում ներդրված թափոնների տեսակավորման արդյունքները գոհացուցիչ են։

Սևանի բիզնես կենտրոնում փետրվարի 21–ին տեղի ունեցավ «Աղբից դեպի թափոն» համայնքային ֆորումը։

Այն կազմակերպվել էր  Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի կողմից «Թափոնների տեսակավորման» ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Սևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Գոհար Մնացականյան– Սևան երիտասարդական ակումբ ՀԿ նախագահ

Միջոցառման նպատակն է համախմբել համայնքի ակտիվ քաղաքացիներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, երիտասարդներին և ոլորտի մասնագետներին՝ քննարկելու Սևան համայնքում ներդրված թափոնների տեսակավորման համակարգի ընթացքը, առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի ուսումնասիրություններով Սևան քաղաքում ներդրված թափոնների տեսակավորման արդյունքները գոհացուցիչ են։

Թափոնների կառավարման արդյունավետ համակարգի զարգացումը համայնքային կայուն զարգացման կարևոր բաղադրիչ է։

Տեսակավորման համակարգի իրական պատկերը, Համայնքային ներգրավվածություն և իրազեկվածություն,  Մտածողոթյան փոփոխություն՝ այս ուղղություններով խմբային քննարկումներ անցկացվեցին, իսկ վերջում ամփոփեցին ֆորումի արդյունքները։

Առաջիկայում թափոնների տեսակավորման տեղեկատվական արշավը կշարունակվի և տեսակավորման ուղղությամբ նոր համայնքային միջոցառումներ կանցկացվեն Սևան քաղաքում։