Գագարինի միջնակարգ դպրոցի նորակառույց մարզադահլիճում ապրիլի 6-ին և 8-ին անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը։
Պաշտոնական բացմանը հնչեց ՀՀ պետական օրհներգը Գագարինի միջնակարգ դպրոցի սաների կատարմամբ։
Հնչած ելույթներում շնորհակալություն հայտենցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կ․ Սարգսյանին, մարզպետի աշխատակազմին, Սևան համայնքի ղեկավար Ս․ Մուրադյանին, համայնքապետարանի աշխատակազմին և բոլոր այն շահագրգիռ անձանց, ում ջանքերի շնորհիվ առաջին անգամ մարզային ու պետական նշանակության այս միջոցառումն անցկացվում է Գագարինում։
Գագարինցի մի խումբ երիտասարդների կողմից նվերներ հանձնվեցին միջոցառման կազմակերպմանը աջակցություն ցուցաբերած անձանց։
Ապրիլի 6-ին Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ 2026» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը, որտեղ մրցապայքարը ծավալվեց Գեղարքունիքի մարզի համայնքների՝ Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, համայնքային փուլը հաղթահարած առաջինից երրորդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված 15 հավաքական թիմերի միջև։ Այս տարիքային խմբում մարզային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղը զբաղեցրեց Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը,
2-րդ տեղ՝ Գավառ համայնքի Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոցի թիմը,
3-րդ տեղ՝ Վարդենիս համայնքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։
Առաջին տեղը զբաղեցրած Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը եզրափակիչ փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում կներկայացնի Գեղարքունիքի մարզը։
Իսկ ապրիլի 8-ին միմյանց միջև ուժերը չափեցին համայնքային փուլում հաղթած՝ առաջինից երրորդ տեղերը գրաված 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական 15 թիմերը։
Այս տարիքային խմբում մարզային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղը զբաղեցրեց Սևան համայնքի Խ․ Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը,
2-րդ տեղ՝ Գավառ համայնքի ավագ դպրոցի թիմը,
3-րդ տեղ՝ Ճամբարակ համայնքի Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։
Հաղթողները պարգևատևվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։
Այսպիսով «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլից հետո առաջիկա կայանալիք եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն՝
Սևան համայնքի Խ․ Աբովյանի անվան ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններից կազմված թիմը և
Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմը։
