Հայաստանում կանանց միայն 49%-ն է ներգրավված աշխատուժում ՝ համեմատած տղամարդկանց 71%-ի հետ։
Հայաստանում կանանց միայն 49%-ն է ներգրավված աշխատուժում ՝ համեմատած տղամարդկանց 71%-ի հետ։ Աշխատուժից կանանց դուրս մնալու հիմնական պատճառներից են խնամքի և տնային գործերի պարտականությունները, որոնք մեծամասամբ կրում են կանայք։
Արթուրի և Աննայի ընտանիքը խնդրին այլ կերպ է մոտենում:
Ձեռներեցությունը կանանց համար տնտեսական կյանքին մասնակցելու և զարգացմանը նպաստելու կարևոր հնարավորություն է։ Թեև կանանց ներգրավվածությունը ձեռնարկատիրական ոլորտում աճում է, Հայաստանում այն դեռևս ցածր է տղամարդկանց ցուցանիշից. աշխատուժի կազմում կին ձեռներեցների մասնաբաժինը 27% է, մինչդեռ տղամարդկանց շրջանում այն հասնում է 38%-ի։
Կանանց համար ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը կնպաստի տնտեսական զարգացմանը և աշխատեղերի աճին։
Հայաստանում կանանց ներգրավվածությունն աշխատուժում՝ ներառյալ ձեռներեցության մեջ, զգալիորեն ցածր է։ Աշխատունակ տարիքի կանանց միայն 49%-ն է մասնակցում աշխատուժին՝ տղամարդկանց 71%-ի համեմատ։ Իսկ կին ձեռներեցների մասնաբաժինն աշխատուժի կազմում 27% է՝ տղամարդկանց 38%-ի համեմատ։ Դեռևս կան սոցիալական նորմեր ու կարծրատիպեր, որոնք սահմանափակում են կնոջ դերն ու գործունեությունը և, ի թիվս այլ գործոնների, խոչընդոտում մեր երկրում կանանց առավել ակտիվ մասնակցությունը տնտեսությանը։
Տնտեսության մեջ կանանց առավել ակտիվ ու հավասար մասնակցությունը խթանելու համար անհրաժեշտ է, ի թիվս այլ խոչընդոտների, հաղթահարել կանանց դերն ու գործունեությունը սահմանափակող սոցիալական նորմերն ու կարծրատիպերը։ Միայն աշխատուժում կանանց հավասար մասնակցության ապահովումը կարող է երկրի ՀՆԱ-ն ավելացնել 4-6%-ով (ԱՄՀ, 2019)։
Այս տեսանյութերը պատրաստվել են «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։
Այստեղ ներկայացված տեսակետները ամբողջապես հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն Համաշխարհային բանկի խմբի, նրա գործադիր տնօրենների խորհրդի կամ անդամ երկրների կառավարության տեսակետները։
