Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար լավ հնարավորչություն է ստեղծվել բարելավելու իրենց տան էներգաարդյունավետությունը, կրճատելու էներգետիկ ծախսերը և բարձրացնելու կենցաղային հարմարավետությունը ։

Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ դառնալով «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնության շահառու։

SAFER նախաձեռնության մանրամասների մասին զրուցել ենք ծրագրի ազգային համակարգող Արգամ  Արշակյանի հետ։

SAFER նախաձեռնության շրջանակում հայտերի ընդունում՝ ապրիլի 1-ից 30-ը

Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հարգելի՛ քաղաքացիներ, Ձեզ ենք ներկայացնում հրաշալի հնարավորություն՝ բարելավելու Ձեր տան էներգաարդյունավետությունը, կրճատելու էներգետիկ ծախսերը և բարձրացնելու կենցաղային հարմարավետությունը։

Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ դառնալով «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնության շահառու։

SAFER նախաձեռնությունն իրականացնում է Գերմանական խնայողական բանկերի միջազգային հմագործակցության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։

Դիմում-հայտերի ընդունման ժամկետ — ապրիլի 1-30, 2026թ

Ովքե՞ր կարող են դիմել

Դիմել կարող են Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունները, որոնք ջեռուցման հիմական միջոց օգտագործում են վառելափայտ կամ աթար՝ օգտագործում են վառարան։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել շուրջ 300 տնային տնտեսությունների՝

• նվազեցնելու էներգետիկ ծախսերը

• բարձրացնելու տների էներգաարդյունավետությունն ու հարմարավետությունը

• նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը

Ի՞նչ աջակցություն է տրամադրվում

• Տների ջերմամեկուսացում (դռներ/պատուհանների փոխարինում, պատերի, տանիքի և հատակի մեկուսացում)

• Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում

• Արևային ջրատաքացուցիչների տեղադրում

• Էներգաարդյունավետ վառարանների տրամադրում

Համաֆինանսավորման պայման

Ընտրված շահառուները պետք է ապահովեն նվազագույնը 10% համաֆինանսավորում պահանջվող ներդրման ընդհանուր արժեքից (բացառությամբ էներգաարդյունավետ վառարանների) ։

Ինչպե՞ս դիմել

Դիմումները ընդունվում են միայն առցանց՝ SAFER նախաձեռնության պաշտոնական կայքի միջոցով safer.am

Կայքում հասանելի են դիմելու բոլոր մանրամասները, շահառու դառնալու չափանիշները և գործընթացի ամբողջ նկարագրությունը։

Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը․ դիմե՛ք նշված ժամկետում և կատարե՛ք քայլ դեպի ավելի հարմարավետ և էներգաարդյունավետ տուն։