ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Հարգելի՛ կանայք, մայրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ:

Մայրությունը սուրբ կոչում է, որը բացարձակապես փոխարինել չի լինում: Ձեր առատաձեռն սերն ու հոգատարությունը, ազնիվ ջանքերը ընտանիքի և հասարակության առաջընթացի համար մշտապես արժանի են գովեստի ու հարգանքի: Ձեր գեղեցկությունը, ջերմությունն ու ներուժը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, ուժ են տալիս և աշխարհը դարձնում ավելի պայծառ ու լուսավոր:

Ցանկանում եմ ձեզ անսահման առողջություն, երջանկություն, խաղաղություն և հոգևոր բավարարվածություն: Թող ձեր կյանքը լցված լինի ուրախությամբ, նվիրումներով և այն բոլոր ջերմ պահերով, որոնք դուք ամուր պահում եք ձեր սրտերում։