38 տարի առաջ՝ 1988 թվականի այս օրը, նպատակ ունենալով կանգնեցնել արցախյան շարժումը, ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ խաղաղ բնակչության կոտորածներն սկսվել են 1988 թվականի փետրվարի 27-ին եւ տեւել երեք օր։

1988թ–ի փետրվարի վերջին երեք օրերին Սումգայիթում կազմակերպված հայկական ջարդերի հետևանքով սպանվում են 29 հայեր և 6 ադրբեջանցիներ, մոտ 400 մարդ, գերազանցապես հայեր, ստանում են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, քաղաքի 18 հազար հայությունը դառնում է փախստական:
