Սևանի բիզնես կենտրոնում փետրվարի 21–ին տեղի ունեցավ «Աղբից դեպի թափոն» համայնքային ֆորումը։
Այն կազմակերպվել էր Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի կողմից «Թափոնների տեսակավորման» ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Սևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Գոհար Մնացականյան– Սևան երիտասարդական ակումբ ՀԿ նախագահ
Միջոցառման նպատակն է համախմբել համայնքի ակտիվ քաղաքացիներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, երիտասարդներին և ոլորտի մասնագետներին՝ քննարկելու Սևան համայնքում ներդրված թափոնների տեսակավորման համակարգի ընթացքը, առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի ուսումնասիրություններով Սևան քաղաքում ներդրված թափոնների տեսակավորման արդյունքները գոհացուցիչ են։
Թափոնների կառավարման արդյունավետ համակարգի զարգացումը համայնքային կայուն զարգացման կարևոր բաղադրիչ է։
Տեսակավորման համակարգի իրական պատկերը, Համայնքային ներգրավվածություն և իրազեկվածություն, Մտածողոթյան փոփոխություն՝ այս ուղղություններով խմբային քննարկումներ անցկացվեցին, իսկ վերջում ամփոփեցին ֆորումի արդյունքները։
Առաջիկայում թափոնների տեսակավորման տեղեկատվական արշավը կշարունակվի և տեսակավորման ուղղությամբ նոր համայնքային միջոցառումներ կանցկացվեն Սևան քաղաքում։
