Պատվոգրեր 2025թ-ի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպված վարժական հավաքների մասնակիցներին:

2025թ-ի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպված վարժական հավաքբերին ակտիվորեն ներգրավվելու, բարեխիղճ ծառայության և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար ապրիլի 29-ին ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար՝ Արմեն Մնացականյանը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և իր անունից պատվոգրեր հանձնեց Սևանի տարածաշրջանից վարժական հավաքների մասնակիցներին:

Պատվոգրերի հանձնմանը մասնակցում էին Սևանի տարածքային զինկոմ Նաիրի Խաչատրյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Սևանի զինկոմիսարիատի, Սևանի համայնքապտարանի աշխատակիցներ:

Վարժական հավաքների ընթացքում ցուցաբերած ջանասիրության և բարեխիղճ ծառայության համար, անցկացվող վարժական հավաքների ընթացքում ունեցած անձնական ներդրման, լավագույն արդյունքներ դրսևորելու համար մի շարք մասնակիցներ զորամասի հրամանատարության կողմից ևս ստացան պատվոգրեր, որոշները՝ նաև թանկարժեք նվերներ: