ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ,

Սևան համայնքի հարգարժան բնակիչներ, համաքաղաքացիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ, որը աշխատավորի և բարիք ստեղծող մարդու տոնն է, միաժամանակ լավագույն հնարավորություն է՝ բարձրաձայնելու աշխատանքի մարդու իրավունքների մասին, արժևորելու, արտահայտելու մեր վերաբերմունքն աշխատանքի և աշխատավորի հանդեպ:

Տոնի խորհուրդն է՝ փառաբանել աշխատանքն ու աշխատավորին, որի շնորհիվ արարվում է բարիք։

Բոլոր ժամանակներում էլ բարիք ստեղծող մարդու նկատմամբ հարգանքը եղել է ընդգծված, աշխատանքի մարդն արժանացել է ակնածանքի ու գնահատանքի։

Ես ցանկանում եմ, որ աշխատանքային կենսագրության առաջին քայլերն անող և արդեն մեծ փորձառություն ունեցող մարդիկ կարողանան արժանապատիվ վայելել իրենց աշխատանքի պտուղները ու իրենց աշխատանքով նպաստեն յուրաքանչյուրիս բարօրությանը և մեր համայնքի զարգացմանը։

Անկախ ժամանակներից և ժամանակի թելադրած պահանջներից՝ աշխատանքը եղել և մնում է մեր բարեկեցության հիմքը և կայունության երաշխիքը։

Թերևս կարևորն այն է, որ հավատանք մեզ, արժևորենք մեր աշխատանքը, այդ աշխատանքով ստեղծված արժեքները, որոնց շնորհիվ մեր համայնքն ու պետությունը դառնում են ներկայանալի։

Սևան համայնքում ապրում և իրենց աշխատանքով, աշխատասիրությամբ, նվիրումով, աչքի են ընկնում շատերը, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ վայելում են հարգանք ու մեծ պատիվ՝ դառնալով օրինակ մյուսների համար։

Սևան համայնքի սիրելի բնակիչներ

Այս տոնական օրն իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից բոլորիդ հղում եմ մայիսմեկյան լավագույն բարեմաղթանքներ:

Սևան համայնքում գործող բոլոր կազմակերպությունների, հիմնարկների, հաստատությունների և ընկերությունների աշխատակիցներին, նրանց մաղթում  աշխատանքով ամրագրված արժանապատիվ կյանք:

Համայնքի գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին, հողի մշակներին մաղթում եմ իրենց ստեղծած բարիքների արդյունքը վայելելու հնարավորություն, որը նաև մեր համայնքի բարօրության նախապայմաններից է։

Շնորհակալություն եմ հայտնում  իրենց աշխատանքային  պարտականությունները և ծառայությունը լավագույնս ու մեծ պատասխանատվությամբ կատարող մարդկանց, որոնց նվիրումի և մեծագույն պատասխանատվության   շնորհիվ ապահովվում է  մեր համայնքի բնականոն կյանքը, շնորհակալություն եմ հայտնում կամավորներին, որոնց անշահախնդիր աշխատանքը ևս մեկ հիմնաքար է ավելացնում մեր համայնքի ու երկրի ամրացման գործում։

Այսօր նաև վաստակած հանգստի անցած մարդկանց տոնն է, որոնք իրենց աշխատանքային կենսագրությամբ մնայուն հետք են թողել համայնքի զարգացման գործում։

Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում նրանց իրենց նվիրված գործունեության, համայնքի կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար, մաղթում երկարակեցություն և առողջություն։

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսմեկյան տոնի առթիվ ընդունեք բարեմաղթանք-շնորհավորանքներս, թող խաղաղությունը թևածի մեր երկրում և բոլորիդ օջախներում,  թող աշխատանքը դառնա բոլորիս բարեկեցության աղբյուրը՝ ապահովելով  մեր երկրի,  համայնքի  առաջընթացն  ու  կայուն զարգացումը։