Մայիսի 3-ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ, որը ևս մեկ հնարավորություն է մեր համայնքի թաղամասերը, բակերն ու փողոցները մաքրելու կուտակված աղբից, բարեկարգ դարձնելու տարածքները:
Ակնկալում ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցությունը մաքրության աշխատանքներին, կոչ ենք անում համայնքում գործող պետական և մասնավոր ընկերությունների, կազմակերպությունների, հաստատությունների աշխատակիցներին, բազմաբնակարան շենքերի և առանձնատների բնակիչներին՝ դուրս գալ փողոց ու բակ և շաբաթօրյակը ծառայեցնել իր նպատակին:
Հիշեցնում ենք, որ Սևան համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգումն իրականացնում է անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը:
Հարգելի տնտեսվարողներ,
Ակնկալում ենք, որ մայիսի 3-ին ձեր ակտիվ մասնակցությամբ կնպաստեք համայնքի ներկայանալի տեսքի ապահովմանը:
