Հավատարիմ արդեն իրենց ավանդույթին, Ամանորի շեմին, դեկտեմբերի 23-ին, Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի տարբեր խմբերի սաները` խմբավարների գլխավորությամբ, իրենց ձեռքբերած կարողությունները, արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերում ունեցած հմտությունները դարձրել էին ձեռքի ու մտքի համադրությամբ ստեղծված աշխատանքներ և ներկայացրել «Ամանորյա հրաշք» խորագրով տոնական ցուցահանդեսում:
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը ողջ տարվա ընթացքում գործել է ծանրաբեռնված, որի շնորհիվ արվեստի այս օջախ հաճախող երեխաների ու դեռահասների առօրյան դարձել է բովանդակալից, նպատակասլաց և հետաքրքիր:
Առանցքում ձմեռային ու տոնական թեմաներն էին` հետաքրքիր լուծումներով և կոմպոզիցիաներով, երանգների ու մտահղացումների բազմազանությամբ:
Արվեստի դպրոցի աշխատակազմը և սաներն իսկական տոն պարգևեց ներկաներին և ցուցահանդեսի մասնակիցներին` կատարված տեսանելի աշխատանքը դարձնելով բոլորի սեփականությունը:
