Համայնքապահպան ծրագրերի ժամանակը. ամփոփելով 2025 թվականը. Սուբվենցիոն ծրագրով իրականացվել են Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ.

2025 թվականի համայնքապահպան ծրագրերի շարքը լրացնում է «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խորքային հորի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի՝ «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» ենթածրագիրը:

Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքների արդյունքում իրականացվել է գործող ջրագծերի 3985գծմ երկարությամբ խողովակաշարի փոխարինում և 4 հատ աղբյուրակապի վերանորոգում:

Ծրագրի պայմանագրային արժեքը 37 մլն, 770 հազ. դրամ է՝ պետություն-համայնք 75%-25% ներդրմամբ:

Աշխատանքներն իրականացվել են «Եդեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից:

Կենսական նշանակություն ունեցող այս ենթածրագրի շնորհիվ բնակավայրում լուծվել է առաջնահերթություն ներկայացնող ևս մեկ կենսական խնդիր: