Սևանի քաղաքային պանթեոն այցելեցին Սևան համանքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետի խորհրադական Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Սևանի կրթամշակութային հիմնարկ–ձեռնարկությունների աշխատակիցներ, բազմաթիվ սևանցիներ։

Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրվա առթիվ ներկաները ծաղկեպասկաներ և ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հուշարձանին։

Ծաղկադրման արարողություն տեղի ունեցավ նաև Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում տեղադրված հուշաքարի մոտ։

Այսօր ոգեկոչման ու խոնարումի օր է՝ բոլոր ժամանակներում հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր հայորդիների՝ հայրենիքի պաշտպանության վեհ գործին զինվորագրվածների հիշատակը հարգելու օր։

Նրանք գնացին դեպ հավերժություն. նրանք ընկան, որ ապրի երկիրը, նրանք զոհվեցին, որ կյանք արարվի, ու հիմա էլ երկնքից հսկում են մեր սահմանները, որ խաղաղ լինեն բացվող արշալույսները:

Պսակադրման, ծաղիկների խոնարհման և ոգեկոչման արարողակարգեր տեղի ունեցան նաև Սևան համայնքի բնակավայրերի հուշահամալիրներում, հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների շիրիմներին։

Մեր խոնարհումը հայ ժողովրդի նվիրյալ զավակների անմահ հիշատակին:

Հավերժ փառք բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի ընկած ու հերոսացած բոլոր հայորդիներին:

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի լրացումը, այն է.

«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է հունվարի 27-ին, ոչ աշխատանքային օր»։


