
Մարտի 26-ին և 27-ին Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ՀՀ վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ տարին, դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, երբեմնի սիրված մարզաձևի ավանդույթների վերականգնման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության, ինչպես նաև դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:




Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով: Մրցաշարին մասնակցում են ՀՀ հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:

Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ:
Առաջին օրը մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի մասնակցության հայտ ներկայացրած 12 հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

Համայնքային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղը զբաղեցրեց Սևանի Վլ. Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի թիմը՝ Ղազարյան Ալեքս, Սարգսյան Գալուստ, Հայրումյան Սառա, Մաթևոսյան Անահիտ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Փիրուզա Խաչատրյան:

2-րդ տեղ՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը՝ Հակոբյան Արամ, Սողոմոնյան Գարիկ, Սողոմոնյան Գայանե, Ոսկանյան Սոնա, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գևորգ Գևորգյան:

3 տեղ՝ Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Հովհաննիսյան Ջանշիկ, Մնացականյան Արման, Միլիտոնյան Մարիետա, Համբարձումյան Լիանա, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հակոբ Կարապետյան:

Մարտի 27-ին մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի մասնակցության հայտ ներկայացրած 13 հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղը զբաղեցրեց Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը՝ Թովմասյան Մերի, Ավետիսյան Հեղինե, Խաչատրյան Սամվել, Անդրիկյան Ռազմիկ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գևորգ Հայրապետյան:

2-րդ տեղ՝ Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Հայրապետյան Վեմիր, Ղազարյան Էրիկ, Հովհաննիսյան Մանե, Բաբայան Մարի, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հակոբ Կարապետյան:

3 տեղ՝ Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը՝ Սաղաթելյան Սեդա, Կյուրեղյան Ելենա, Դավթյան Զորիկ, Համբարձումյան Դերենիկ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լալա Գրիգորյան:

Սևանի համայնքային փուլում հաղթողները պարգևատևվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և կմասնակցեն երկրորդ՝ մարզային փուլին:
Առաջին տեղը գրաված դպրոցների թիմերին Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը նվիրեց նաև սեղանի թենիսի գնդաթիեր գնդակների հետ:

Մրցաշարի անցկացման երկրորդ մարզային փուլը կանցկացվի ապրիլի 1-ից 15-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը՝ ապրիլի 26-27-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը, 3-րդ՝ եզրափակիչ փուլին, կարող են մասնակցել 2-րդ մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 38 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի 10 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին):

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

ՀՀ վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլում Սևանը կներկայացնեն 10-12-րդ դասարաններ` Սևանի ավագ, Լճաշենի և Գագարինի միջնակարգ դպրոցների թիմերը, 5-9-րդ դասարաններ` Սևանի N3 հիմնական, Դդմաշենի և Լճաշենի միջնակարգ դպրոցների թիմերը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: