
Մարտի 26-ին Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ՀՀ վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը: Առաջին օրը մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի մասնակցության հայտ ներկայացրած 12 հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

Համայնքային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղը զբաղեցրեց Սևանի Վլ. Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի թիմը՝ Ղազարյան Ալեքս, Սարգսյան Գալուստ, Հայրումյան Սառա, Մաթևոսյան Անահիտ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Փիրուզա Խաչատրյան:
2-րդ տեղ՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը՝ Հակոբյան Արամ, Սողոմոնյան Գարիկ, Սողոմոնյան Գայանե, Ոսկանյան Սոնա, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գևորգ Գևորգյան:
3 տեղ՝ Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Հովհաննիսյան Ջանշիկ, Մնացականյան Արման, Միլիտոնյան Մարիետա, Համբարձումյան Լիանա, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հակոբ Կարապետյան:


Հաղթողները պարգևատևվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և կմասնակցեն երկրորդ՝ մարզային փուլին:

Առաջին տեղը գրաված Սևանի ՎԼ. Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի թիմին Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը նվիրեց նաև սեղանի թենիսի գնդաթիեր գնդակների հետ:

Մարտի 27-ին իրենց ուժերը կչափեն Սևան համայնքի հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:





«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ տարին, դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, երբեմնի սիրված մարզաձևի ավանդույթների վերականգնման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության, ինչպես նաև դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:
Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով: Մրցաշարին մասնակցում են ՀՀ հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:
Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝
• 1-ին փուլ` Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ 2025 թվականի մարտի 1-31-ը,
• 2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում՝ 2025 թվականի ապրիլի 1-15-ը,
• 3-րդ եզրափակիչ փուլ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 2025 թվականի ապրիլի 26-27-ը:
Մրցաշարի առաջին փուլին կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների և վարժարանների թիմերը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը, 3-րդ՝ եզրափակիչ փուլին, կարող են մասնակցել 2-րդ մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 38 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի 10 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին):
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:


