Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դեռևս անցյալ տարի ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցներին և վարժարաններին տրամադրված հեծանիվներով մրցեցին Սևանի տարածաշրջանի բոլոր դպրոցներից 68 մասնակիցներ իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի 2025 թվականի մրցաշարի համայնքային փուլի մեկնարկը տրվեց Դրախտիկ բնակավայրից:

Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանի (1 տղա և 1 աղջիկ), 10-12-րդ դասարանի (2 տղա և 2 աղջիկ) և ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ` թիմային կազմով։

Մասնակիցները հաղթահարեցին 25 կմ ճանապարհահատված և հասան միչև Ծովագյուղի խաչմերուկ: Հեծանվորդների անվտանգությունն ապահովեցին պարեկակները:

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի թիմային պայքարում Սևանի համայնքային փուլում 7-9-րդ դասարանների մրցապայքարում (1 տղա և 1 աղջիկ)

1-ին տեղը զբաղեցրեց Սևանի Մ. Մաշտոցի անվան հիմնական դպրոցի թիմը՝ Գարիկ Ավագյան, Սառա Մկրտչյան, ուսուցիչ՝ Հակոբ Խաչատրյան:

2-րդ տեղը զբաղեցրեց Սևանի 4-րդ հիմնական դպրոցի թիմը՝ Միքաել Պետրոսյան, Կարինե Դալլաքյան, ուսուցիչ՝ Հովհաննես Վարդանյան:

3-րդ տեղը զբաղեցրեց Չկալովկայի միջնակարգ դպրոցի թիմը՝ Ռոբերտ Կարապետյան, Մանյա Հովհաննիսյան, ուսուցիչ՝ Արմեն Մալխասյան:
10-12-րդ դասարանների մրցապայքարում (2 տղա և 2 աղջիկ) դպրոցների թիմային հաշվարկով
1-ին տեղը զբաղեցրեց Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Վահե Սիմոնյան, Էրիկ Աղամալյան, Նարե Գալստյան, Մոնիկա Վարդանյան, ուսուցիչ՝ Մարտիկ Սիմոնյան:

2-րդ տեղը զբաղեցրեց Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Մայիս Գալստյան, Էրիկ Ղազարյան, Մանե Հովհաննիսյան, Մարի Բաբայան, ուսուցիչ՝ Հակոբ Կարապետյան:

3-րդ տեղը զբաղեցրեց Ծաղկունքի Հովհ. Թումանյանի անվան բաց դպրոցի թիմը՝ Արեն Մուրադյան, Հայկ Մարության, Ժաննա Ղազարյան, Մանե Մարության, ուսուցիչ՝ Գևորգ Խաչատրյան:

Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով:
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի Սևանի համայնքային փուլի գլխավոր մրցավարն էր հեծանվասպորտի մարզիչ Արմեն Երիցյանը, քարտուղարը՝ Հերմինե Անդրիկյանը, մրցաշարի կազմակերպիչ և պատասխանատուն՝ Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը:
Այսպիսով Սևանի տարածաշրջանից 6 դպրոցների թիմերը իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ կմասնակցեն
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլին:
Գեղարքունիքի մարզում համայնքային փուլերը կանցկացվեն նաև Գավառում, Վարդենիսում, Ճամբարակում և Մարտունիում:
#Վարչապետի_Գավաթ_Հեծանվավազք_2025
#Վարչապետի_Գավաթ_Խճուղային_Հեծանվավազք