Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում անցկացվեցին տոնական միջոցառումներ:



Քաղաքային իշխանություններն ամեն ինչ արել էին, որ երեխաների օրն անցնի հետաքրքիր: Ելույթ ունեցան Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 2 «Զարթոնք», թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզների, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի «Սևան», «Հայանե» պարային համույթների և «Վահագն» երգի խմբի սաները:


Ամեն տարի այս օրը համայնքային իշխանությունների և անհատների կողմից երեխաների համար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Երեխաներին սպասում էին նվերներն ու իրենց սիրած մուլտհերոսները:


Տոնական օրվա հերոսներին նվիրված ու նրանց մասնակցությամբ իրականացվեցին խաղեր և կավճանկարչություն:


Հայակական Կարմիր Խաչի կողմից երեխաներին բաժանվեցին պաղպաղակներ և փոկրիկ նվերներ:
Օրվա տրամադրությունը շարունակվեց երեկոյան Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում:
Սևանի համայնքապետարանի հովանավորությամբ փոքրիկներին հյուրընկալվել էր Երևանյան կրկեսը: Ծրագրում՝ ծաղրածուներ, աճպարարներ, ակրոբատներ, օրիգինալ ժանրի համարներ:


Օրվա ընթացքում երեխաներին հետաքրքիր և անսպասելի անակնկալներ են մատուցվել տարբեր կազմակերպությունների կողմից:
Երեխաների օրվան նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ են անցկացվել նաև Սևան համայնքի գյուղական բնակավայրերում: