Սևանը կունենա կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ

Թափոնները ճիշտ տեսակավորելու համար կարևոր է իմանալ, թե թափոնների այս հիմնական խմբերն ինչ են ներառում՝

 Թուղթ և ստվարաթուղթ
— Թերթեր և տպագիր այլ թղթեր
— Ծալքավոր ստվարաթուղթ
— Թղթային փաթեթավորում
— Այլ թղթեր (օր․՝ բացիկներ, հաստ կազմով գրքեր,
տոմսեր)

Պլաստիկ նյութեր
— Փափուկ պլաստիկ փաթեթավորում
— Փրփրապլաստ
— Խիտ (կոշտ) պլաստիկ փաթեթավորում
— Այլ պլաստիկ (օր․՝ խաղալիքներ, մեկանգամյա
օգտագործման սպասք, ատամի խոզանակներ)

 Մետաղներ
— Մետաղական փաթեթավորում
— Այլ մետաղներ (օր․՝ թավաներ, սպասք,
պտուտակներ)

Ապակի
— Ապակե փաթեթավորում
— Այլ ապակի (օր․՝ ապակե խմելու բաժակներ, հայելու ապակի)

 Հիշե’ք

Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության

 Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար

 Կանաչը՝ ապակու համար

 Շատ շուտով #Սևան քաղաքը կունենա կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ 

Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում է Acopian Center for the Environment -ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia հետ համատեղ: