Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2025 թվականի ձմռան վերջին ամսվա տվյալները:

Սևանի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի կողմից ներկայացված հաշվետվության և «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ այս տարվա փետրվար ամսին կատարվել է ծննդյան ակտի 22 գրանցում, որից 6-ը՝ Սևան քաղաքում, Գեղամավան բնակավայրում` 2, Լճաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Դդմաշեն բնակավայրում` 3, Ծաղկունք բնակավայրում` 3, Զովաբեր բնակավայրում` 1 ծնունդ:

Գրանցված նորածիններից 12-ը աղջիկ է, 10-ը՝ տղա։

2025թվականի փետրվար ամսին գրանցված մահերի թիվը 34 է:

Փետրվար ամսվա ընթացքում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում իրականացված գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 275.000 դրամ տուրք:

Հիշեցնենք, որ ծննդյան, մահվան և ամուսնության ակտի գրանցման համար պետական տուրք չի գանձվում: