Սևան համայնքում ճանապարհաշինական, փողոցների նորոգման ծրագրերն ու աշխատանքները դիտարկվում են որպես առաջնահերթություն։ Վերջին տարիներին միմյանց են հաջորդում ոլորտային սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերը, որոնց շնորհիվ ներհամայնքային մի շարք ճանապարհներ և բակային տարածքներ ստացել են երկրորդ շնչառություն։

Համաձայն առկա նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` օրերս Սևանում մեկնարկել են մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:

Գործընթացում ընդգրկված են Նաիրյան, Սայաթ-Նովա, Շինարարների, Գրիբոյեդով, Սարգիս Սևանեցի, Հովհ. Թումանյան, Չարենց, Հրազդան, Շահումյան փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգումը։

Աշխատանքների մեկնարկը տրվել է Վլ. Կարապետյանի անվան հրապարակից:
Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի իրականացում, բիտումի տարածում, ծածկույթի պատրաստում, դիտահորերի և անձրևընդունիչների ծածկի սալերի ապամոնտաժում և վերատեղադրում, դիտահորերի պատերի բարձրացում, անձրևընդունիչների մաքրում։

Աշխատանքներն ընդգրկում են 3000քմ ասֆալտապատում և 500 գծմ ճաքալցում։
Ծրագրի պայմանագրային արժեքը 26.940.000 դրամ է, որն հատկացվելու է համայնքային բյուջեի միջոցներից։
