Սևանում մեկնարկել է ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագիրը.

Սևան համայնքի համար ճանապարհաշինությունն օրակարգային է և ընդգրկված է համայնքային առաջնահերթությունների ցանկում։

Այս տարվա սուբվենցիոն անդրանիկ ծրագիրը ևս ճանապարհաշինական է:

2024 թվականին հաստատված «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում դեռևս անցած տարեվերջին հիմնանորոգվեց Էներգետիկների փողոցը:

Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգման ծրագիրը մեկնարկել է Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որոնց կհաջորդեն Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները:

Ծրագրային աշխատանքները ներառում են քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլ շինարարական աշխատանքներ:

Հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 628.990.550 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան-Շին» ՍՊԸ-ն է։