Ընթացքի մեջ է Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումը

Այս օրերին ընթանում են Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որը ներառված է 2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում:

Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9616քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 147.638.000 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ սահմանված ժամկետներում կիրականացվեն շինարարական աշխատանքները, որի արդյունքում Գագարին բնակավայրի Շիրազ փողոցը, որը տևական ժամանակ համայնքի ճանապարհաշինական առաջնահերթություններից էր, կունենա ներկայանալի, բարեկարգ տեսք կապահովվի անվտանգ երթևեկը:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:

2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ավարտին են հասցվել Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

 Սևանում ևս մեկ փողոց բարեկարգ է։