Սևան–Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության հերթական ծրագիրը կյանքի կոչվեց։ Սևան համայնքի Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում նոյեմբերի 3-ին շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետի տարածքը:

Սևան–Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության հերթական ծրագիրը կյանքի կոչվեց։

Սևան համայնքի Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում նոյեմբերի 3-ին շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետի տարածքը, որի բացման արարողությանը մասնակցում էին «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր/վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։

Սևան համայնքի Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանի խոսքով՝ «Բուժկետն այսուհետ կսպասարկի մարզադպրոց այցելող պատանիներին ու աղջիկներին, այն վաղուց կարիք ուներ հիմնովին վերանորոգման և կահավորման»:

Սևան–Գրենոբլ համագործակցության արդյունքում ձեռք են բերվել համայնքում ոլորտային խնդիրների լուծման պայմանավորվածություններ պայմանագրի տեսքով, որոնք  ֆրանսիական կողմին ավելի վաղ ներկայացրել էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։  

Սևան համայնքի Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում նոր բուժկետի բացումը հանդիսանում է այդ համաձայնագրի մի մասը։

Սևան–Գրենոբլ համագործակցությունը 21-ամյա ճանապարհ է անցել։ Երկու քաղաքների համագործակցությանը միտված ծրագրերն ի սկզբանե ունեցել են կոնկրետ նպատակներ` աջակցել տնտեսության զարգացմանը` արժևորելով տեղական ռեսուրսները, մասնավորապես` զբոսաշրջությունը, նպաստել հասարակական-մշակութային կյանքի զարգացմանը` խթանելով արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելը, բարելավել տեղական հանրային ծառայությունները` առողջապահությունը, հայ իրականության մեջ ներմուծել ֆրանկոֆոն  մշակութային արժեքները, ինչպես նաև վերականգնվող_էներգետիկայի ոլորտում գրանցել էական հաջողություններ։