Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 1-20-ը անցկացվում են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»–ի համայնքային փուլը:


Սևան համայնքում այն անցկացվեց նոյեմբերի 7–ին և 8–ին։ Մրցումներն անցկացվում են 2 տարիքային խմբերի դպրոցականների թիմերի միջև՝ առաջինը՝ 6-7-րդ դասարաններ – 12-13 տարեկան՝ 3 աղջիկ, 3 տղա (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ), երկրորդը՝ 8-9-րդ դասարաններ — 14-15 տարեկան՝ 3 աղջիկ, 3 տղա (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):

Նոյեմբերի 7–ին Սևանի ավագ դպրոցում առաջին տարիքային խմբում մրցեցին Սևանի Վլ․ Կարապետյանի անվան Հ3 հիմնական, Զովաբերի Ե․ Չարենցի անվան, Ծովագյուղի Մուրացանի անվան, Սևանի Հ5 և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։

Առաջին տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց #Զովաբերի Ե․ Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը, Երկրորդ հորիզոնականը գրավեց Սևանի Հ5 միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը զբաղեցրեց Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։

Նոյեմբերի 8–ին Երկրորդ տարիքային խմբում՝ 8-9-րդ դասարաններ — 14-15 տարեկան (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ), ուժերը չափեցին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ1, Սևանի Հ4 հիմնական, Սևանի Վլ․ Կարապետյանի անվան Հ3 հիմնական, Լճաշենի Ա․ Տեր–Գրիգորյանի անվան, Վարսերի Ռ․ Պետրոսյանի անվան, Սևանի Հ6, Սևանի Հ5, Դդմաշենի, Զովաբերի Ե․ Չարենցի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։

Երկրորդ տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը գրավեց Սևանի Վլ․ Կարապետյանի անվան Հ3 հիմնական դպրոցի թիմը, երրորդ տեղը զբաղեցրեց Սևանի Հ4 հիմնական դպրոցի թիմը։

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով։








Այսպիսով ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025» մարզական (նախընտրական) խաղերի մարզային փուլում, որը կանցկացվի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը, առաջին տարիքային խմբում՝ 6-7-րդ դասարաններ – 12-13 տարեկան (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ), Սևանը կներկայացնի #Զովաբերի Ե․ Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 8-9-րդ դասարաններ — 14-15 տարեկան (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ), Սևանը կներկայացնի Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան #Հ1 հիմնական դպրոցի թիմը ։

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025» համայնքային փուլի անցկացման կազմակերպիչներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը, Սևանի համայնքապետարանը, պատասխանատու՝ Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյան։

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի զարգացման, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերման՝ հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու, ինչպես նաև դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորման նպատակով:
