Սևանում ևս մեկ փողոց արդեն բարեկարգ է։ Ավարտվել են Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ավարտին են հասցվել Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

Իրականացվել են հողային աշխատանքներ, որին հաջորդել են ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի կառուցումը, դիտահորերի կափարիչների և եզրաքարերի վերատեղադրումը, տեղային լուծումներով ջրահեռացման համակարգի կառուցումը և այլ շինաշխատանքներ:

Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9995քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 180193680 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: