Սևանում թափոնների տեսակավորման իրազեկման շրջանակներում Սևանի համայնքապետարանի դիմաց տեղի ունեցավ «Փոփոխությունը սկսվում է քեզանից» խորագրով համերգ։

Հոկտեմբերի 18-ին Սևանում թափոնների տեսակավորման իրազեկման շրջանակներում Սևանի համայնքապետարանի դիմաց տեղի ունեցավ «Փոփոխությունը սկսվում է քեզանից» խորագրով համերգ։

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Սևանի պարային խմբերը, անհատ կատարողներ, ովքեր ներկայացնում էին Սևանի դպրոցները, հնչեցին նաև ուղերձներ դպրոցականների կողմից, որոնցում արտացոլված էր մեր շրջապատը մաքուր պահելու և թափոնները տեսակավորելու գաղափարը՝ ինչպես տեսակավորել թափոնները, մաքուր պահել մեր բակը, փողոցը, մեր համայնքը։

«Բաց Միկրոֆոն» հարթակում ելույթ ունեցան անհատ կատարողներ, իսկ վերջում համերգային ծրագրով հանդես եկան մեր քաղաքն արդեն տարբեր բեմերում ներկայացնող Gamma Band-ն ու San Band-ը։

Համերգի ընթացքում բաժանվեցին իրազեկման թերթիներ, թե ինչպես տեսակավորել թափոնը։ Սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրումը Սևան համայնքում մեծ ձեռքբերում էր համայնքի կողմից իր բնակիչների համար։

Տեսակավորման իրազեկման գործընթացը Սևան քաղքում դեռևս կշարունակվի, որպեսզի Սևանի բնակիչները լավ պատկերացում կազմեն, թե ինչպես տեսակավորել աղբը, ինչպես նաև թափոնի տեսակավորումը դառնա բնակիչների կենցաղի բաղկացուցիչ մասը։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 26-ից Սևան քաղաքում ներդրվել է թափոնների տեսակավորման նոր համակարգը, որի շրջանակներում քաղաքի տարբեր թաղամասերում, տարածքներում և առանձնատներում տեղադրվել են տեսակավորման թափոնամաններ: