Ծովագյուղ բնակավայրում մեկնարկել է խմելու ջրի ցանցի վերակառուցման ծրագիրը

Ի թիվս մի շարք ծրագրային հայտերի, Սևան համայնքը 2025 թվականի համար ներկայացրել էր նաև «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խորքային հորի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիրը, որն ստացել է դրական եզրակացություն:

Ծրագրի իրականացումը դարձել է առաջնահերթություն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործող օրվա կարգավորման ջրամբարները և բնակավայրը սնող խմելու ջրագծի արտաքին ցանցը գտնվում էր անմխիթար վիճակում:

Արդեն մեկնարկել է ծրագրի՝ «Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» ենթափուլը:

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է գործող ջրագծերի 3985գծմ երկարությամբ խողովակաշարը փոխարինել և իրականացնել 4 հատ աղբյուրակապի վերանորոգում:

Խմելու ջրագծի արտաքին ցանցի վերակառուցվող հատվածի շահագործման համար ոչ պիտանի պողպատե խոսովակներըբ կփոխարինվեն պոլիէթիլենե խողովակներով:

Ծրագրի պայմանագրային արժեքը 37 մլն, 770 հազ. դրամ է՝ պետություն-համայնք 75%-25% ներդրմամբ:

Աշխատանքներն իրականացվում են «Եդեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: