Բարեկարգվում և հարթեցվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ։

Այս օրերին Սևան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին զուգահեռ հարթեցման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում այն տարածքներում, որոնք դեռևս ներառված չեն հիմնանորոգման ծրագրերում:

Սևան քաղաքի և բնակավայրերի մի շարք թաղամասերում և փողոցներում՝ Մհեր Մկրտչյան, Աշոտ Տեր-Գրիգորյան, Րաֆֆի, Րաֆֆի-Պարոնյան խաչմերուկ, Պարոնյան, Մ. Մաշտոցի, Քըրք Քըրքորյան, Տիգրան Մեծի, Ամառանոցային 2-րդ նրբանցք, Շառլ Ազնավուրի, իրականացվում են բարեկարգման և հարթեցման աշխատանքներ՝ երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի շերտի տեղադրմամբ:

Խնդրի միջանկյալ լուծում տալու նպատակով Սևան համայնքը դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, ներկայացրել պահանջարկ, որի արդյունքում էլ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 51-60կմ նորոգման արդյունքում գոյացած ասֆալտբետոնե խառնուրդից (ֆրեզ) 3000խմ տրամադրվել է համայնքին:

Բարեկարգման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել և իրականացվում նաև Սևան համայնքի մյուս բնակավայրերում: