«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  ընթանում են Սևան քաղաքի Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Ընթացքի մեջ են ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի աշխատանքները։

Սևան համայնքում ընթացիկ տարում մեկնարկած սուբվենցիոն ծրագիրը ճանապարհաշինական է:

2024 թվականին հաստատված «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում դեռևս անցած տարեվերջին հիմնանորոգվեց Էներգետիկների փողոցը:

Ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել է Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որտեղ իրականացվել և ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն:

Հիշյալ փողոցներին կհաջորդի Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցների հիմնանորոգումը:

Հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 628.990.550 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: