Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 4-ին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունեց Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզը, քաղաքապետի կաբինետի տնօրեն Օդիլ Բառնոլան, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Օղելի լը Մողը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ռիշար Կզավյեն, Գրենոբլի քաղաքապետարանի ապակենտրոնացված համագործակցության հարցերով տնօրեն Ֆրանսուազ Նատյուրելը, առողջապահական ծրագրերի օպերատոր «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի ներկայացուցիչ Ժան Կլոդ Ռոսսեն և ծրագրերի համակարգող  Յասմինա Տոմեն, Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը։

Գրենոբլի պատվիրակությունը Հայաստանում է հունիսի 2-ից 3-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ուենցած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում, որին մասնակցել է նաև Սևան համայնքի պատվիրակությունը: Համաժողովին հաջորդեց Սևան քաղաք Ֆրանսիայիկան պատվիրակության այցը՝ քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ:

Սևան և Գրենոբլ քույր քաղաքներ ապակենտրոնացված համագործակցության 21-ամյա կենսագրությունն ավելացավ ևս մեկ իրադարձությամբ և արդյունավետ հանդիպումներով:

Սևանի համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպման սկզբում Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով սպասված հյուրերին, նշեց, որ փոխհամագործակցությունը, որ արդեն 21-ամյա ճանապարհ է անցել, մեծ գնահատանքի է արժանի, քանի որ այն արդյունավետ է և կայացած:

Երկու քաղաքների համագործակցությանը միտված ծրագրերն ի սկզբանե ունեցել են կոնկրետ նպատակներ` աջակցել տնտեսության զարգացմանը` արժևորելով տեղական ռեսուրսները, մասնավորապես` զբոսաշրջությունը, նպաստել հասարակական-մշակութային կյանքի զարգացմանը` խթանելով արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելը, բարելավել տեղական հանրային ծառայությունները` առողջապահությունը, հայ իրականության մեջ ներմուծել ֆրանկոֆոն մշակութային արժեքները:

Սևան-Գրենոբլ համագործակցությունն անցել է ժամանակի միջով, այդ ընթացքում ստացել է նոր բովանդակություն, և այսօր մեզ համար մեծ պատիվ է՝ Ձեզ հյուրընկալելու մեր համայնքում»:-Իր խոսքում նշեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Հանդիպման ընթացքում կարևորվեցին այն բոլոր ծրագրերը և ներդրումները, որոնք եղել են մարդակենտրոն և ուղղված են եղել Սևան համայնքի բնակչությանը: Ինչպես նշեց համայնքի ղեկավարը, այս համագործակցությունը լավագույններից է և բավականին տեսանելի, ինչի առթիվ շնորհակալություն հայտնեց երկու քաղաքների աշխատակազմերին, այն դերակատարներին, որոնց շնորհիվ և որոնց միջոցով կարողացել են ապահովել կենսունակ և բարենպաստ միջավայր ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը իր հերթին շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին ջերմ հյուրընկալության համար, նշելով, որ Գրենոբլի հայ համայնքը և հայ մշակույթի տունը կամուրջ են երկուստեք արդյունավետ համագործակցության համար:

Էրկ Պիոլ-Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ.-«Ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ: Հավատացեք, այն ծրագրերը, որոնք իրականացվում են, մեզ համար էլ կարևոր են և համագործակցության առանցքն են: Գրենոբլի հայ համայնքն էլ, ինչպես նաև հայ մշակույթի տունն ինքնատիպ կամուրջ են մեր համագործակցության կայացման և ամրապնդման համար:Նշեմ նաև, որ հիշողությունները շատ ջերմ են իմ նախորդ այցի հետ կապված, իսկ այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր աշխատակազմերին, օպերատորներին, քաղհասարակութանը, որոնց աշխատանքի շնորհիվ հաջողել ենք ծրագրերն իրականացնելիս»:- Էրկ Պիոլ-Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ:

Հանդիպման ավարտին հայ և ֆրանսիացի բարեկամները փոխանակվեցին հուշանվերներով: Գրենոբլ քաղաքի պատվիրակության այցը՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, շարունակվեց համայնքի այն բնակավայրերում, հաստատություններում և կառույցներում, որտեղ Գրենոբլի քաղաքապետարանի աջակցությամբ և օժանդակությամբ իրականացվել են ոլորտային մի շարք կարևոր ծրագրեր:

Բուժական-մանկաբարձական կենտրոնը, որն այսօր սպասարկում է Ծաղկունքի բնակչությանը, վաղուց կարիք ուներ հիմնովին վերանորոգման և կահավորման: Խնդրի վերաբերյալ ֆրանսիական կողմին ներկայացրել էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը դեռևս Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասի բուժկետի բացման ժամանակ և խոստացել, որ տարածքը կտրամադրվի Սևան համայնքի կողմից: Արձագանքը չուշացավ. այս աշխատանքները ներառվեցին «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի 2023թ. առաջնահերթություն պահանջող ծրագրերում, որն էլ արդեն իրողություն է և Սևան-Գրենոբլ համագործակցության հերթական արդյունքներից մեկը:

Ժան-Կլոդ Ռոսսե-«Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի վարչական հարցերով պատասխանատու.- «Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ծաղկունքի բուժական-մանկաբարձական կենտրոնն  առողջապահական ոլորտի օպերատոր «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիանի միջոցով ինչպես տեսնում ենք արդեն  շահագործվում է: Վերանորոգել ենք նաև բուժկետի սպասասրահը:  Շնորհակալություն Սևան համայնքին` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, Գրենոբլի քաղաքապետարանին՝ պարոն Էրիկ Պիոլին, շինարարին արդյունավետ համագործակցության և ծրագրերին օժանդակելու համար»:- Ժան-Կլոդ Ռոսսե-«Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի վարչական հարցերով պատասխանատու:

Լիովին հիմնանորոգված, կահավորված, ջեռուցվող բուժկետն այցելուներին դիմովորում է  ներկայանալի պայմաններում, ժամանակակից պահանջներին համապատասխան` առաջին բուժօգնությունը դարձնելով հասանելի և հարմարավետ:

Բուժական-մանկաբարձական կենտրոնը «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից ստացել է նաև առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, իսկ Սևանի բժշկական կենտրոնի կողմից համալրվել է անհրաժեշտ գույքով:

Հաջորդ կանգառը Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի բուժական-մանկաբարձական կենտրոնում էր (ԲՄԿ): Այն ևս արդեն գործում է և առաջին բուժօգնության ծառայություններ է մատուցում գեղամավանցիներին:

Այստեղ նույնպես աշխատանքներն իրականացվել են «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից, տարածքը հիմնանորոգվել է Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում:

— Ժան-Կլոդ Ռոսսե-«Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի վարչական հարցերով պատասխանատու.- «Սևան քաղաքում և համայնքի բնակավայրերում Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում հիմնանորգված ու կահավորված բուժական-մանկաբարձական կենտրոնները «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի լավագույն և օրինակելի ծրագրերից են, որոնք իրողություն են: Շնորհակալություն երկու կողմերին այս նվիրական աշխատանքներին աջակցելու համար»:- Ժան-Կլոդ Ռոսսե-«Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի վարչական հարցերով պատասխանատու:

Հաջորդիվ ֆրանսիական պատվիրակությունը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ եղավ Սևանի նորակառույց երաժշտական դպրոցի շենքում, որտեղ ֆրանսիական կողմի միջոցներով կահավորվել է երաժշտակկան դպրոցի դասասենյակներից մեկը:

Այն հագեցել է նոր սեղան –աթոռներով, նոր դաշնամուրով, էլեկտրոնային գրատախտակով և հեռուստացույցով: Սևան համայնքի ղեկավար Մուրադյանն անդրադարձավ Սևան համայնքում կառուցվող երաժշտական դպրոցի նոր շենքին, նշեց, որ այն իրողություն է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով՝ ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանի հովանավորությամբ, նաև հավելեց. «Երաժշտական նորակառույց դպրոցի նոր կահավորված լսարանն էլ, որը Գրենոբլի աջակցությամբ է իրողություն դարձել, միշտ հիշեցնելու է մեր բարեկամ Գրենոբլի ներկայությունը ոչ միայն երաժշտական դպրոցի այդ անկյունում, այլ նաև համայնքում»:

Ֆրանսիական պատվիրոկությունը Սևան համայնքի ղեկավարի  ուղեկցությամբ այցելեց նաև Սևանի թիվ 1 բողբոջ մանկապարտեզ, որտեղ Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ և գործում է հիմնանորոգված, տեղնիկապես հագեցած բուժկետը:

Այցը համընկավ Սևանի պետական քոլեջի ուսանողների և Արփի Սոլար ընկերության ներկայացուցիչների այցի հետ: Սևան-Գրենոբլ համագործակցությունը կարևորվում է նաև նրանով, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր՝ սովորելով Սևանի պետական քոլեջի ֆոտովոլտային կայանների տեղադրում մասնագիտությամբ՝ համատեղ նաև կատարում են արևային ջրատաքացուցիչների, ինչպես նաև արևային վահանակների տեղադրում՝ համտեղ մասնավոր ընկերության հետ՝ դրանով ձեռք են բերում փորձառություն:

Հերթականն ջրատաքացուցիչն էլ կտեղադրվի Բողբոջ մանկապարտեզում:

Սևան-Գրենոբլ համագործակցության արդյունքում Սևանի բազմագործառութային քոլեջում ստեղծված «Տեխնոլոգիական կրթության և ուսուցման կենտրոն»-ը հագեցած է տեխնոլոգիական ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով:

Այն հիմնված է էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի և արդյունաբերության ավտոմատացման վրա, որոնք էլ իրենց հերթին նպաստում են ռոբոտատեխնիկայի զարգացմանն ու կադրերի պատրաստմանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ռիշար Կզավյեն ցանկություն հայտնեց տեսնել Սևանի մշակույթի կենտրոնի դահլիճը և ֆրանսիական պատվիրակությունը այցելեց նաև Սևան համայնքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դահլիճ՝ ծանոթանալու դահլիճի տեխնիկակա վիճակին և միաժամանակ այցելուները ներկա եղան «Փոքրիկ Իշխանը» էկոնորկայացման փորձին:

Ֆրանսիական պատվիրակության Սևան կատարած այցի տպավորություններով մեզ հետ կիսվեց Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը.-«Այսօրվա մեր սպասված հանդիպման ընթացքում անդրադարձանք մեր  երկարատև համագործակցության կենսունակությանն ու շարունակականությանն առնչվող ոլորտներին՝ առողջապահություն, զբոսաշրջություն, ֆրանսախոսության տարածում, վերականգնվող էներգետիկա, որոնք ներառվելու են նաև երկու քաղաքների հեռանկարային ծրագրերում: Մեզ համար արձանագրում ենք, որ ամեն ինչ շատ լավ է: Բոլոր ծրագրերն էլ իրենց բնականոն հունով ընթանում են: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Սևան-Գրենոբլ համագործակցությունը տեսանելի է, արդյունավետ և հեռանկարային, որի վերաբերյալ կարևոր շեշտադրումներ արեցինք իմ լավ ընկեր ու բարեկամ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ: Շտապեմ նաև  տեղեկացնել, որ Գորիս քաղաքում տեղի ուենցած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանկ որոշում է կայացվել, որ հայ-ֆրանսիական հաջորդ համաժողովը կայանալու է 2028 թվականին Գրենոբլ քաղաքում, որը ևս մեկ ազդակ է համագործակցության ամրապնդման համար»:- Էրիկ Պիոլ- Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ:

Ֆրանսիական պատվիրակությունը օրվա ընթացքում ունեցավ մի քանի հանդիպումներ ևս ԱՖՐԱՏ կազմակերպության, Սևանի բազմագործառութային քոլեջի տեխնոլոգիական ուսումնական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Իսկ երեկոյան Բոհեմ արվեստանոց-թեյարանում ֆրանսիական պատվիրոկության անդամները հանդիպումներ ունեցան ֆրանսախոս երիտասարդների հետ: