Մասնակցային բյուջետավորում — 2025․Ընթացքի մեջ են Սևան քաղաքում կառուցվող խաղահրապարակի աշխատանքները։

Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 18, 20 շենքերի հարակից տարածքում շարունակվում են մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Այս ծրագիրը մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված երկու ծրագրից մեկն է:

Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից:

Ծրագրի պայմանագրային արժեքը 4 մլն.440 հազ. դրամ է:

Այս նախաձեռնության արդյունքում, որը կյանքի է կոչվել բնակիչների առաջարկների շնորհիվ, սևանցի փոքրիկները կունենան ևս մեկ ժամանցի վայր, որը կահավորվելու է խաղամիջոցներով:

Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում կամավոր հիմունքներով մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները, ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։

Մասնակցային բյուջետավորման գործընթացին կարող եք ծանոթանալ՝ այցելելով sevancity.am կայքէջ: