Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում, 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում, իրականացվել են խաղահրապարակի կառուցման աշխատանքներ:

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղային հրապարակի կառուցման համար Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության՝ «ԼԵՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են նախատեսված տարածքի՝ խաղահրապարակի կառուցման աշխատանքներ:

Ծրագրի արժեքը 5 մլն.220 հազ. դրամ է, որը տրամադրվել է համայնքի բյուջեից:
Դդմաշեն բնակավայրի մանկական խաղահրապարակը օրերս կահավորվել է խաղամիջոցներով, տեղադրվել են նստարաններ, որով էլ ամբողջացվել է ներկայացված առաջարկը:
Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով sevancity.am կայքէջ:
