Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։

Այս օրը խորհրդանշում է երիտասարդության անսահման ներուժը, գիտելիքի նկատմամբ ձգտումն ու հասարակության առաջընթացում ձեր անփոխարինելի դերը։

Գիտելիքը ուժ է, իսկ կրթությունը՝ այն ճանապարհը, որը ձևավորում է մեր պետության ապագան։ Դուք եք այն սերունդը, որ վաղը դառնալու է մեր համայնքների առաջամարտիկը, մեր մարզի զարգացման շարժիչ ուժը, Հայաստանի Հանրապետության հզորացման հիմնասյունը։ Հավատացած եմ, որ ձեր ստեղծարար միտքը, նախաձեռնողականությունը և աշխատասիրությունը բերելու են նոր գաղափարների, նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների։

Մաղթում եմ բոլորիդ կամք՝ հաղթահարելու յուրաքանչյուր դժվարություն, հաստատակամություն՝ ձեր նպատակներին հասնելու համար, և ոգեշնչում՝ շարունակելու անընդհատ սովորել, ստեղծել և հավատալ ձեր ուժերին։

Գեղեցիկ, խաղաղ ու բովանդակալից ուսանողական տարիներ եմ ցանկանում ձեզ։