Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրին քննարկման ներկայացված հարցերը:

Սևան համայնքի ավագանին համապատասխան որոշումներով սահմանեց և հաստատեց Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների՝ 2026 թվականի դրույքաչափերը և Սևան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը:

Նախնական համաձայնություններ տրվեցին հոկտեմբեր ամսին Սևան համայնքում կայացած հանրային 1-ին լսումների ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Պիոներների փողոց թիվ 1 հասցեում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցությանը և գնահատմանը, Սևան քաղաքի Գայի փողոց 67 հասցեում նախատեսված բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի, Սևան համայնք, գ. Վարսեր, Սևան-Երևան մայրուղի 54-55 կմ 66 հողամաս հասցեում հեղուկ վառելիքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը:

Սևան համայնքի ավագանին 13 կողմ 2 դեմ ձայնով հաստատեց Հայաստանի Հանրապետության Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի տեխնիկական առաջադրանքը:

Համայնքի ավագանու որոշումներով ուժը կորցրած ճանաչվեցին մի շարք որոշումներ, որոնք վերաբերում էին Սևան համայնքի և միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին (նախկին համայնքների) ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծերին:

Ավագանու անդամների քննարկմանն էին ներկայացվել նաև ֆիզիկական անձանց կողմից հասցեագրված դիմումները, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան որոշումների տեսքով, մի քանի դիմում լրացուցիչ կքննարկվեն խմբակցությունների կողմից:

Համայնքի ավագանու նիստն ամփոփվեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից մի քանի անդրադարձով, մասնավորապես՝ համայնքում ընթացող սուբվենցիոն և ընթացիկ աշխատանքների առկա վիճակի, աղբահանության ծառայությունների և դրանց դիմաց կատարվող վճարումների, բազմահարկ շենքերի աղբամուղների փակման գործընթացի, Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների վերաբերյալ:

