2020-ի 44-օրյա պատերազմից տարիներ անց ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը։

2020-ի 44-օրյա պատերազմից տարիներ անց ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը։

Գենադի Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 17։00-ից ,Սևան քաղաքի՝ Սևան-Գավառ ճանապարհի սկզբնամասում(գերեզմանատան հարևանությամբ) գտնվող սգո սրահում։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին Եռաբլուրում։