Սևանի Ն. Դագարյանի անվանա մանկապատանեկան մարզադպրոցում ընթանում է հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը:

Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որին մասնակցում են Սևան համայնքի Սևան քաղաքի և բնակավայրերի դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտները:

Համայնքային փուլում հաղթող ճանաչված դպրոցական թիմերը կմասնակցեն երրորդ մարզային փուլին:

Նպատակն է  անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավոևման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, դպրոցակա տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման պայմանների ընձեռում, ֆիզիկական որակների բարելավում:

Միջոցառումն անցկացվում է 4 փուլով՝ 1-ին փուլն անցկացվել է 2025թ-ի փետրվար-մարտ ամիսներին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում: 2-րդ փուլը՝ հանրապետության քաղաքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում, 3-րդ փուլը՝ հանրապետության մարզերում և Երևան քաղաքում:

Մայիսին կանցկացվի  4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլը  Վանաձոր քաղաքում:

1-3-րդ դասարնների աշակերտների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան N1 հ/դ-ի թիմը, իսկ երկրորդ տեղը՝ Սևանի Վլ. Կարապետյանի անվան N3 հ/դ-ի թիմը, որոնք էլ կմասնակցեն «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլին:

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլին մասնակցելու 4-6-րդ դասարնների աշակերտների մրցապայքարը շարունակվում է  Սևանի Ն. Դագարյանի անվանա մանկապատանեկան մարզադպրոցում: