Անկախության 35-ամյակի առթիվ Սևան համայնքում սեպտեմբերի 21-ից 25-ը անցկացվեցին «Անկախության 35-տաին՝ մարզական հաղթանակներով» խորագրով մարզական առաջնություններ

Անկախության 35-ամյակի առթիվ Սևան համայնքում սեպտեմբերի 21-ից 25-ը անցկացվեցին «Անկախության 35-տարին՝ մարզական հաղթանակներով» խորագրով մարզական առաջնություններ, որոնք կազմակերպել էին Սևանի համայնքապետարանը և «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը։

Սևանում մարզական շաբաթը մեկնարկեց անկախության օրը՝ 300 մետր սիրողական վազքով։

Մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել Սևան համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 130 աշակերտ։ Առաջին տարիքային խմբում տղաների և աղջիկների խմբերում հաղթողներ ճանաչվեցին՝ 1-ին տեղ՝ Լիլյա Խուդաբաշյանը և Սպարտակ Թորոսյանը,  2-րդ տեղ՝ Սուսաննա Նիկողոսյանը և Սմբատ Անտոնյանը, 3-րդ տեղ՝ Սեդա Գաբրիելյանը և Միհրան Մարությանը։ Երկրորդ տարիքային խմբում՝ 1-ին տեղ՝ Անուշ Ղազարյանը և Վահե Սիմոնյանը,  2-րդ տեղ՝ Մանե Պողոսյանը և Ներսես Ղազարյանը, 3-րդ տեղ՝ Մանե Առաքելյանը և  Արմեն Նիկողոսյանը։ Հաղթողները պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի հավաստագրերով։

Հաջորդը վոլեյբոլն էր, որն անցկացվեց սեպտեմբերի 22-ին՝ «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում։ Մրցաշարն անցկացվեց երեք տարիքային խմբերում, որոնց մասնակցեցին շուրջ 70 մարզիկներ։ Առաջին տարիքային խմբում՝ /8-ից-9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմեր/ հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝ 1-ին տեղ՝ Սևանի Մ․ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Սևանի Վլ․Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ տեղ՝ Ցամաքաբերդի N5 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տարիքային խմբում՝ /10-ից-12-րդ դասարաններից կազմված հավաքական թիմեր/ հաղթող ճանաչվեցին՝  1-ին տեղ՝ «Իշխան» բակային թիմը,  2-րդ տեղ՝ Սևանի Խ․Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։ Հաղթողները պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի հավաստագրերով։

Սեպտեմբերի 24-ին Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց մինի ֆուտբոլ մրցաշարը, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների և բակային 17 հավաքական թիմեր, ընդգրկելով 92 մարզիկներ։ Մրցաշարն անցկացվեց 3 տարիքային խմբերով։ Առաջին տարիքային խումբ՝ 8-ից -12 տարեկաններ, երկրորդ տարիքային խումբ՝ 13-ից 16 տարեկաններ և երրորդ տարիքային խումբ՝ 17 և բարձր տարեկաններ։

Առաջին տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին՝ 1-ին տեղ՝ Սևանի Մ․Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Չկալովկայի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղ՝ Սևանի Վլ․Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի թիմը։

Երկրորդ տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին՝ 1-ին տեղ՝ Վարսերի Ռ․Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղ Սևանի Մ․ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը և 3-րդ տեղ Սևանի Վլ․Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը։

Երրորդ տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին՝ 1-ին տեղ՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղ Սևանի Խ․Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։

Հաղթողները պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի հավաստագրերով։

Հեծանվավազք մրցաշարն անցկացվեց սեպտեմբերի 25-ին չորս տարիքային խմբում՝ 1-ին տարիքային խումբ՝ մասնակիցներ հանրակրթական դպրոցների 5-ից-7-րդ դասարանների աշակերտներ /աղջիկներ և տղաներ/. 2-րդ տարիքային խումբ՝ 7-ից- 9-րդ դասարանների աշակերտներ /աղջիկներ և տղաներ/, 3-րդ տարիքային խումբ՝ ավագ դպրոցի 10-ից-12-րդ դասարանների աշակերտներ, քոլեջի ուսանողներ /աղջիկներ և տղաներ/, 4-րդ տարիքային խումբ՝ 18-ից բարձր տարիքային խմբի աղջիկ և տղա մասնակիցներ։

Հեծանվավազքի մրցաշարում հաղթողներ ճանաչվեցին Սառա Մկրտչյանը, Լիլիթ Սարգսյանը, Անգելինա Հարությունյանը, Բաբկեն Սուքիասյանը, Էդմոն Գրիգորյանը, Նարեկ Սարգսյանը, Վաչե Սարիբեկյանը, Ռոբերտ Կարապետյանը, Սարգիս Հովսեփյանը, Էրիկ Գնդոյանը, Մհեր Հայրապետյանը, Վահե Սիմոնյանը։

Հաղթողները պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի հավաստագրերով։

Անկախության 35-ամյակի առթիվ Սևան համայնքում անցկացված մարզական առաջնություններին ակտիվ մասնակցած ուսումնական հաստատության թիմը կպարգևատրվի գավաթով և հավաստագրով։