Սևան համայնքի երեք մանկան օջախները կներկայանան հիմնանորոգված և թարմ շնչառությամբ։

Այս օրերին Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, մանկապարտեզի բակային հատվածում իրականացվում են բարեկարգման աշխատանքները։

Ծովագյուղ և Զովաբեր բնակավայրերի մանկապարտեզներում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնց զուգահեռ ընթանում է բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։

Մանկապարտեզների շենքերի հիմնանորոգումներն իրականացվում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում:

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգումներին զուգահեռ Սևան համայնքի ֆինանսավորմամբ իրականացվում են Սևանի թիվ 3 «Հեքիաթ» և Ծովագյուղի մանկապարտեզների բակային տարածքների բարեկարգման և կահավորման աշխատանքները, իսկ Զովաբեր բնակավայրի մանկապարտեզում համայնքի միջոցով իրականացվում է ջեռուցման համակարգի տեղադրումը:

«Հեքիաթ»-ը 6 խմբանոց մանկապարտեզ է, Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզն ունի 4 խումբ, Զովաբեր բնակավայրի մանկապարտեզը 1 խմբանոց է:

Շուրջ 330 սան ունեցող մանկապարտեզներում ձևավորված լավագույն ավանդույթները, կրթադաստիարակչական գործընթացը շարունակվելու է հիմնանորոգված, նախադպրոցական տարիքի երեխաների առանձնահատկություններին համապատասխան պայմաններում և միջավայրում: