Առաջին խաղակեսում Օլիմպիան գրանցեց երկու գոլ՝ նախ 22-րդ րոպեին թիմի ավագ Նորայր Նիկողասյանը կարողացավ գրավել Անդրանիկի դարպասը, այնուհետև 41-րդ րոպեին Նարեկ Ալեքսանյանը կրկնապատկեց և հաշիվը դարձավ 0-2 օգուտ Օլիմպիային։
Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ակտիվություն դրսևորեցին։
75-րդ րոպեին փոխարինման ելած 21 համարը Գիլհերմե դե Օլիվեյրա Ժեզուսը երրորդ անգամ գրավեց Անդրանիկի դարպասը։
Ավելացված րոպեների ընթացքում 91-րդ րոպեին Սարգիս Գասպարյանը ավելացրեց հաշիվը՝ ևս մեկ գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Վերջին՝ 94-րդ րոպեին Անդրանիկի խաղացող Հովսեփ Հակոբյանին հաջողվեց գրավել Օլիմպիայի դարպասը։
Օլիմպին մրցակցի դաշտում խոշոր 1-4 հաշվով հաղթանակ գրանցեց:
