Ծովագյուղ բնակավայրում ընթացքի մեջ է մշակույթի տան հիմնանորոգումը.

2025 թվականին Սևան համայնքի կողմից ներկայացված և հաստատված «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան շինության հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա գարնանը:

Կարևորելով բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ այս ծրագիրը դիտարկվել է որպես առաջնահերթություն:

Իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 126 632 400 ՀՀ դրամ է՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքները ներառում են 1296քմ տարածք ունեցող շինության ներսում քանդման աշխատանքներ, միջնորմերի կառուցում, դռների և լուսամուտների տեղադրում, երկաթբետոնե հարթակի և աստիճանավանդակի կառուցում, առաստաղների և պատերի հարդարում, հատակների իրականացում, լուսավորության ցանցի մոնտաժում, ջրամատակարարման կոյուղու արտաքին և ներքին համակարգի, ջեռուցման համակարգի կառուցում, օդափոխության մոնտաժում, արտաքին աստիճանահարթակի երեսպատում և այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպություններն են «Ծովագյուղ ՃՇՇ» և «Կամարաշար» ՍՊԸ-ները:

Ծովագյուղ բնակավայրի համար կարևորագույն այս խնդրի լուծմամբ կստեղծվեն նախադրյալներ մարզա-մշակութային միջոցառումների կյանքի կոչման համար, կբացվեն մի շարք խմբակներ, կվերականգնվեն բնակավայրի մշակութային ավանդույթները: