Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում ընթանում են 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ փողոցների հիմանորոգման աշխատանքները։
2025թ-ին հաստատված սուբվենցիոն այս ենթածրագրի շրջանակներում իրականացվելու է 7700քմ տարածքի ասֆալտապատում: Նախատեսված է մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:
Ենթածրագրի ընդհանուր արժեքը 98 400 000 ՀՀ դրամ է՝ պետություն-համայնք հիսունական տոկոս համաֆինանսավորմամբ:
Նույն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որը ներառում է 10980քմ տարածք, պայմանագրային արժեքը՝ 116 400 000 ՀՀ դրամ՝ պետություն համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացումը ճանապարհաշինական առաջնահերթությունների ցանկում էր, որի լուծմամբ բնակավայրը կունենա բարեկարգ և ներկայանալի ևս մեկ փողոց:
Ենթածրագրերի կապալառուն «Ա. Ա. Մ 33» ՍՊԸ և «Սուպեր Մոնոլիտ» ՍՊԸ կոնսորցիումն է:
Հիմնանորոգումից հետո Սևան համայնքում ևս 5 փողոց կհամալրի ասֆալտապատ ու բարեկարգ փողոցների շարքը:
Տեղեկացնենք, որ հիշյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2025 թվականին իրականացվել է երկու ենթածրագիր Վարսեր և Ծովագյուղ բնակավայրերում:
