Գագարինցի երիտասարդների գաղափարը՝ Սևան համայնքի Գագարին բնակավայրը մարզական կյանքի կազմակերպման, առողջ ապրելակերպի մասսայականացման կենտրոնի վերածելու առումով, դրական արդյունքներ է գրանցում։
Արդեն երրորդ տարին է ինչ Գագարինում՝ երիտասարդների նախաձեռնությամբ և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի աջակցությամբ Գագարինի մինի ֆուտբոլի մարզադաշտում անց է կացվում Գագարինի ֆուտբոլի առաջնություն։ Այս տարի այն կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը։ Այս տարի առաջնությունը կոչվում է նաև Սպարտակ Հակոբյանի անվան հուշամրցաշար։
Գագարինի ֆուտբոլի առաջնությանն այս տարի մասնակցում են 6 թիմեր։
Հաղթող թիմը կպարգևատրվի գավաթով և մեդալներով։ Մասնակից մյուս թիմերը ևս կխրախուսվեն։
Գագարինում բացի ֆուտբոլից լայն տարածում ունի նաև սեղանի թենիս մարզաձևը։
Բացի ֆուտբոլից ու սեղանի թենիսից, որոնց առաջնություններն արդեն ավանդական են դարձել Գագարինում, գագարինցի երիտասարդները մտադիր են այլ սպորտաձևեր ևս զարգացնել Գագարինում։ Դրա համար Սևանի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում, գագարինցի երիտասարդները նախաձեռնել են առաջիկայում վերանորոգել մարզադպրոցի համար նախատեսած տարածքը։
