Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Սևան համայնքում օգոստոսի 27–ին մեկնարկեց Սևան համայնքի ղեկավարի՝ մինի ֆուտբոլի 2025 թվականի մրցաշարը:


Այն անցկացվում է երկու տարիքային խմբերի միջև՝ 9-11 և 14-16 տարեկան երեխաներից կազմված թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 9 մարզիկ և մեկ ներկայացուցիչ։

Գլխավոր մրցավարը Օսիկ Ներսիսյանն է։
Առաջնությանը մասնակցում են 6 թիմեր`Գագարին, Լճաշեն և Սևան բնակավայրերից

Մրցաշարը կտևի մինչև օգոստոսի 29-ը։
Եզրափակիչ փուլն անցկացվելու է Սևան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց մինի ֆուտբոլի դաշտում:

Մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր Սևան համայնքի ղեկավարի կողմից։
1-ին տարիքային խումբ՝ 9-11 տարեկան (2014-2016 թվականների ծնված)
Առաջին տեղը գրավեց Սևանի թիմը
Երկրորդ տեղ՝ Լճաշեն
Երրորդ տեղ՝ Գագարին
2-րդ տարիքային խումբ՝ 14-16 տարեկան (2009-2011 թվականների ծնված)
Առաջին տեղը գրավեց Գագարինի թիմը
Երկրորդ տեղ՝ Սևան
Երրորդ տեղ՝ Լճաշեն
Մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը ստացան դրամական պարգևներ և հավաստագրեր Սևան համայնքի ղեկավարի կողմից։
Առաջին տեղ զբաղեցրած թիմերը «Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կողմից պարգևատրվեցին գավաթներով, իսկ մրցաշարի ընթացքում լավագույն խաղացողներին «Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գարիկ Ավետիսյանը նվիրեց մարզաշապիկներ։