Օգոստոսի 5-ից 10-ը Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան Սևանում անց է կացնում Ծովակալ Իսակովի անվան ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում են առագաստանավորդներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից:



Սևանի առագաստանավային սպորտի մարզաբազան եւ միությունը, այս տարի ևս հուշամրցաշարին պատրաստվել է ամենայն պատասխանատվությամբ:


Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը նշում է, որ սպորտաձևի տարածման ու զարգացման համար անհրաժեշտ է ամեն ինչ անել, քանի որ առագաստանավային դպրոցը, որը գործում է Սևանում, նախկինում տվել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների բազում հաղթողներ եւ մրցանակակիրներ:



Պետք է ավանդույթները շարունակել, ինչի ուղղությամբ այսօր ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում: Այս հուշամրցաշարն էլ իր հերթին ուղղված է առագաստանավային սպորտի մասսայականացմանը:



Հուշամրցաշարը կդատեն միջազգային կարգի մրցավարներ Յանա Դոբժինսկայան և Աննա Դեանովան։ Սևանա լճում անցկացվող առագաստանավային սպորտի բաց առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը: Հաղթոները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով:
