Սևանի հեծանվային ակումբի մարզիկ Սառա Մկրտչյանը հեծանվային (խճուղային և հեծանվահրապարակային) տարբեր մրցաձևերից Սևան է բերել 5 մեդալ՝ 2 արծաթ և 3 բրոնզ։ Ընդունելություն Սևանի համայնքապետարանում

Օրերս ավարտվել է 2025-ի ՀՀ հեծանվային մարզաձևերի առաջնությունը։

Սևանի հեծանվային ակումբի մարզիկ Սառա Մկրտչյանը հեծանվային (խճուղային և հեծանվահրապարակային) տարբեր մրցաձևերից Սևան է բերել 5 մեդալ՝ 2 արծաթ և 3 բրոնզ։

Մարզիկ Սառա Մկրտչյանին, նրա մարզչին՝ Արմեն Երիցյանին, Սևանի հեծանվային ակումբի հիմնադիր Հերմինե Անդրիկյանին և Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանին Սևանի համայնքապետարանում հյուրընկալել էր Սևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արթուր Մարգարյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Մարզիկ Սառա Մկրտչյանը ներկայացրեց դրվագներ առաջնությունից, իր մարզական առօրյայից:

Մարզիչ Արմեն Երիցյանն անդրադարձ կատարեց հեծանվային ակումբի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին:

Մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը կարևորեց հեծանվային ակումբի գործունեությունը Սևան համայնքում և առաջիկա ծրագրերը, որոնք նպաստելու են ակումբի՝ առավել տեսանելի աշխատանքին:

Սևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արթուր Մարգարյանը շնորհավորեց առաջնության հնգակի մրցանակակիր Սառա Մկրտչյանին, նրա մարզչին, մարզադպրոցի տնօրենին, նշեց, որ համայնքը պատրաստակամ է աջակցելու իր շնորհաշատ մարզիկներին, ինչպես նաև նպաստելու համայնքում հեծանվային սպորտի զարգացմանը, կարևորեց առողջ ապրելակերպի ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Ընդունելության ընթացքում քննարկվեցին հեծանվային ակումբի հետ կապված մի շարք հարցեր, որոնք առաջիկայում կստանան լուծումներ:

Ընդունելության վերջում համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը մրցանակակիր մարզիկին հանձնեց պատվոգիր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից:

Տեղեկացնենք, որ Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում արդեն 3 տարի գործում է Սևանի հեծանվային ակումբը, որը Սևան համայնքի կյանքում ունի մեծ դերակատարում և իր շուրջն է համախմբել հեծանվային մարզաձևով հետաքրքրվող տղաների և աղջիկների։

Սևանի համայնքապետարան