Գեղարքունիքի մարզում անցկացվեց «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի 2025 թվականի մրցաշարի մարզային փուլը:

Սևանի թիվ 1 հիմնական և Վաղաշենի միջնակարգ դպրոցների թիմերը «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլի հաղթողներն են: Այս թիմերը սեպտեմբեր ամսին կմասնակցեն «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին։

Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզում անցկացվեց «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի 2025 թվականի մրցաշարի մարզային փուլը:

Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանի (1 տղա և 1 աղջիկ), 10-12-րդ դասարանի (2 տղա և 2 աղջիկ) և ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ` թիմային կազմով։
Մասնակցեցին Սևանի, գավառի, Վարդենիսի, Մարտունու և Ճամբարակի համայնքային փուլերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված դպրոցականները:

Մեկնարկը տրվեց Շողակաթ բնակավայրից: Մասնակիցները հաղթահարեցին 30 կմ ճանապարհահատված և հասան միչև Ծովագյուղի կայարան: Հեծանվորդների անվտանգությունն ապահովեցին պարեկակները:

1-ին տարիքային խմբում հաղթողներներն են՝

1. Սևանի թիվ 1 հ/դ

Ավագյան Գարիկ

Մկրտչյան Սառա

2. Սևանի թիվ 4 հ/դ

Պետրոսյան Միքայել

Դալլաքյան Կարինե

3. Ճամբարակի Գետիկի մ/դ

Դալլաքյան Մելիք

Ղալեչյան Մանե

2-րդ տարիքային խումբ՝

1. Մարտունու Վաղաշենի մ/դ

Բալաբեկյան Արթուր

Հարությունյան Արամ

Սումբաթյան Էլեն

Հովհաննիսյան Անի

2. Վարդենիսի Լճավանի մ/դ

Մանուկյան Վահան

Սերոբյան Արա

ՄանուկյաննՀերիքնազ

Հովհաննիսյան Աննա

3. Գավառի Ծովազարդ մ/դ

Օհանյան Արսեն

Նաջարյան Սարգիս

Գալոյան Սվետլանա

Կարոյան Օլյա

Մարզային մրցաշարում, ըստ տարիքային խմբերի, առաջին տեղ գրաված թիմերը սեպտեմբեր ամսին կմասնակցեն «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին։