Մայիսի 25-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի հուշամրցաշար, որին մասնակցում էին մայրաքաղաք Երևանից և Հայաստանի մարզերից ժամանած շուրջ 170 մարզիկներ:


Հուշամրցաշարը կազմակերպել էր «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցել էին Սևանի համայնքապետարանը, Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի ֆեդերացիան, Սևանի համայնքային մշակութային կենտրոնը և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը:


Հուշամրցաշարին հրավիրված և ներկա էին համայնքային իշխանության, ուժային կառույցների, սպորտի բնագավառի, Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչներ, պահեստային զինծառայողներ, «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ի հետ համագործակցող և աջակցող այլ անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հուշամրցաշարի բացմանը ելույթ ունեցան Սևանի համայնքային մշակութային կենտրոնի պարային խմբի սաները:

Այս և նմանատիմ մրցաշարերը նպատակ ունեն մասսայականացնել և զարգացնել օլիմպիական թաեքվոնդո մարզաձևը Հայաստաում՝ սերմանելով նաև հայրենասիրություն մեր մատաղ սերընդի մեջ, ի հայտ բերել ուժեղագույն մարզիկների, նպաստել բնակչության առողջ ապրելակերպին:

«Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը կրթամշակութային, սպորտային, հայրենաճանաչության, մարդ-քաղաքացի դաստիարակելու գործում մեծ ավանդ ունենալու և կազմակերպությանն աջակցելու համար մի շարք անձանց պարգևատրեց հուշամեդալներով և շնորհակալագրերով:















Մ. Մելքոնյանին նվիրված օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի հուշամրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով, իսկ մրցավարներն ու թիմերի մարզիչները՝ շնորհակալագրերով:





2011-2013 թթ ծնվածների 45 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Ղարիբյանը, որն էլ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կողմից պարգևատրվեց սմարտ ժամացույցով: