Հայտնի են Գավառում, Մարտունիում և Վարդենիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։

Սեպտեմբերի 21-ին, ամփոփվել են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրումները։

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում։

Գավառ համայնքում ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել երեք քաղաքական ուժ՝

«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,

«ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ,

«ՀԱՅԿԱԿԱՆ ՔՎԵ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ։

Մարտունի համայնքում ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել չորս քաղաքական ուժ՝

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,

ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ։

Վարդենիս համայնքում ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել մեկ քաղաքական ուժ՝

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ։

Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։