ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի նիստի համապատասխան որոշմամբ Կարեն Սարգսյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրա­պե­տու­­­թյան Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում։

Կենսագրություն

Ծնվել է 1984թ․ հոկտեմբերի 27-ին, Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում։

Ավարտել է Ծովինար բնակավայրի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:

2002 — 2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2002 — 2008թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:

2016թ.-ին սովորել է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի «Մենեջմենթի» բաժնում (3-րդ կուրսից չի շարունակել):

2009 -2015թթ. Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:

2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից:

2019թ. ապրիլի 1-ից 2019թ. մայիսի 4-ը զբաղեցրել է «Գեղարքունիք» ՋՕԸ փոխտնօրենի պաշտոնը:

2019թ. մայիսի 4-ից 2019թ․ նոյեմբերի 15-ը զբաղեցրել է «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի պաշտոնը:

2019թ. նոյեմբերի 20-ից 2020թ փետրվարի 5-ը զբաղեցրել է «Մելիորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

2020-2021թ սեպտեմբերի 3-ը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը։

ՀՀ Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1441-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: