2025թ-ի հուլիսի 26–ին Սևան քաղաքում տրվեց սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Շուրջ 300,000 եվրոյին համարժեք աջակցության շրջանակում Սևանին նվիրաբերվեց եվրոպական արտադրության 1,680 թափոնաման և մեկ VOLVO մակնիշի բեռնատար թափոնատար ավտոմեքենա։
Տեսակավորված աղբը սանիտարական աղբավայր է տեղափոխվում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով, որին Սևան համայնքը արտապատվիրակել է տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը:
Մեկ տարի անց Սևան քաղաքում արդյոկ թափոնները տեսակավորում են մարդիկ։
Թափոնների տեսակավորումը սկսվում է տնից։ Սևանցիները պետք է առանձնացնեն թափոնները և հետո գցեն համապատասխան թափոնամանների մեջ։ Կապույտի մեջ՝ պլաստիկ, թուղթ, մետաղ, իսկ կանաչի մեջ՝ միայն ապակի։ Սևան քաղաքում տեղադրված կանաչ և կապույտ թափոնամաններից որոշները հանվել են։
Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն իրականացնում է թափոնների տեսակավորման իրազեկման և տեսակավորումը խրախուսող միջոցառումներ և նախաձեռնություններ։
Սևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է միանշանակ ընդունի, որ Սևան քաղաքին նվիրաբերված թափոնամանները համայնքի սեփականությունն են և պահանջում են սրտացավ, պատասխանատու վերաբերմունք և մոտեցում:
Սևանում մեկնարկած սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը կյանքի է կոչվել Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի կողմից, որն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։
